Տարիների գործունեության ընթացքում կազմակերպվել են
․դասախոսություններ
․կոնֆերանսներ
․ բանավեճեր
․սեմինարներ
․ճամբարներ Հայաստանում և արտերկրում
Ընդհանրական ջանքերի արդյունքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր։
2010 թ․
Աշխարհի ամենամեծ արական երգչախումբը՝ 330 երաժիշտ, ժամանեցին Հայաստան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը և հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում անվճար համերգներով հանդես եկան Երևանում՝ այդ թվում առանց հայազգի երգիչների, հայերեն լեզվով կատարելով «Հայր Մեր», « Ազգ փառապանծ», «էրթբունի–Երևան», «Կիլիկիա» երգերը

2011թ
ԱՄՆ Կալիֆորնիա նահագի Հայլենդ քաղաքը, որտեղ ոչ մի հայ չի ապրում, ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
․ քաղաքապետ Լարի ՄքՔոլոնը նամակ կոչով դիմեց ԱՄՆ նախագահին՝ նույնպես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը

2012 թ
Հայաստան հրավիրվեց Salvation army միջազգային խոշոր կազմակերպությունը, և անձամբ ղեկավարի մասնակցությամբ
մի շարք հանդիպումներ կայացան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանեի հետ և ստորագրվեց համագործակցության հուշագիր

2013 թ
ԱՄՆ Կալիֆորնիա նահագի Հայլենդ քաղաքը, որտեղ ոչ մի հայ չի ապրում, ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
․ քույր քաղաքների պայմանագիր կնքեց Բերձոր քաղաքի հետ, ինչին հաջորդած ադրբեջանական բողոքը նույնիկ չմտավ օրակարգ

2014թ
« Ամերիկայի հարավ–մկրտական եկեղցիների միություն»–ը հրավիրվում է Հայաստան, և նրանց հետ ստորագրվեց համագործակցության հուշագիր
2014թ
Մասնակցություն է ունեցել «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությանը, որի շրջանակներում հավաքած միջոցներով Սիրիա է ուղարկվում 3 ինքնաթիռ հումանիտար օգնություն, ինչպես նաև օգնություն է ցուցաբերվում Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին, հիմք է դրվում «Հայ տուն» ծրագրին։ Համագործակցելով <<Քաշաթաղ>> հիմնադրամի հետ հայրենադարձերին տրամադրեց կյանքի համար անհրաժեշտ պարագաներ, որից հետո ավելի քան 20 սիրիահայ ընտանիքների Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղ շրջանում հատկացվեցին բնակավայրեր:

2015թ
Մեր պատվիրակությունն հրավիրվում է Գերմանիա և համագործակցության հուշագիր է ստորագրվում «Յոհաննիտների կարգ»-ի հետ

2016 թ
ԱՄՆ–ից Հայաստան է հրավիրում բժիշկների 4 խումբ,որոնք ուղևորվեl են Արցախի Մարտակերտի, Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջաններ հիվանդանոցներ, անցկացնելու անվճար խորհրդակցություններ, օգնելու և թեթևացնելու տեղի բժիշկների հոգսերը
2017թ
Արցախում գործող «Caroline Cox Rehabilitation Centre» վերականգնողական կենտրոնին են հատկացվում բազմաթիվ անվասայլակներ
Կանադական <<Canadien Global Response>> կազմակերպության հետ կնքվում է համագործակցության պայմանագիր, որի ընթացքում կազմակերպվում են առաջին բուժօգնության տրամադրման դասընթացներ
2018-2019 թ.թ
Uկսել ենք քարոզչական շրջայցեր, որի ընթացքում այցելել ենք Կալիֆորնիան, Արիզոնա, Նյու Մեքսիկո, Տեխաս, Օկլոհոմա, Արկանզաս,Ջորջիա, Միսուրի,Իլլինոյ, Հարավային Կոռոլինա, Հյուսիսային Կոռոլինա, Լուիզիանա, Թենասսի, Կենտուկի, նահանգներ, ներկայացվել են Հայաստանը, հայկական հիմնախնդիրները, կնքվել են համագործակցության հուշագրեր, ձեռք բերվել պայմանավորվածություններ տեղի եկեղեցիների հետ հետագա համագործակցության համար։

2020 թ
Ադրբեջանա– թուրքաական ագրեսսիայի արդյունքում Հայաստանի ինքնավարության դեմ սկսված պատերազմի ընթացքում կամվել են երկու ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ուղևորվել են Վարդենիսի և Մարտակերտի շրջաններ,ողջ պատերազմի ընթացքում առաջնագիծ է ուղարկվում տրասպորատային միջոցներ, կապի միջոցներ, քնապարկեր, գիշերային տեսանելիության սարքեր, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ Արցախց տեղահանված բազմաթիվ հայերի տրամադրվել է կացություն և հումանիտար օգնություն։
